Այսօր՝ մարտի 25-ին, նախատեսվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Հայաստանի Հանրապետություն։ Այդ մտադրության մասին, որ Բրյուսել կատարած այցից հետո նախատեսում է մեկնել հարևան երկրներ, Վրաստանի վարչապետը հայտնել էր մարտի 14-ին։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կոբախիձեն մեկնել էր Ադրբեջան, հանդիպել էր վարչապետ Ալի Ասադովի հետ։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ զրույցի հիմնական թեմաներն են եղել հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը, երկկողմ հարաբերությունների խորացումը և տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։
Կոբախիձեն վարչապետի պաշտոնում առաջին այցը կատարել է Բրյուսել։
Փետրվարի 23-ին Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։