Կոբախիձեն մեկնել է Ուզբեկստան

«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնել է Ուզբեկստան։

Այցի շրջանակներում Կոբախիձեն կհանդիպի Ուզբեկստանի նախագահին, վարչապետին, օրենսդիր մարմնի խոսնակին և սենատի նախագահին:

Կոբախիձեի այցերը, արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին, վերջին ամիսներին եղել են բացառապես դեպի Ադրբեջան, ԱՄԷ, Ղազախստան և Հայաստան։