Կոբախիձեն կրկին խոսել է նոր մարզադաշտի նախագծի մասին

Հուլիսի 29-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում կրկին խոսել է նոր մարզադաշտի նախագծի մասին, որը նախատեսվում է կառուցել Վազիանիում նախատեսվող նոր օդանավակայանի մերձակայքում։

Խոսելով նոր նախագծի մասին՝ վարչապետն առաջին անգամ նշել է, որ Բորիս Պաիչաձեի անվան «Դինամո Արենա»-ն ամորտիզացված է (մաշվածքամարված է):

«Մենք հայտարարել ենք մարզադաշտի նոր նախագծի մասին։ «Դինամո» մարզադաշտը, մեր երկրի գլխավոր մարզադաշտը՝ ամորտիզացված է, կարող են կայունության խնդիրներ առաջանալ, ուստի պետք է նոր ենթակառուցվածք զարգացնենք այս ուղղությամբ»,- ասել է Կոբախիձեն։

Ապրիլի 22-ին, երբ Կոբախիձեն կառավարության նիստում խոսել էր նոր մարզադաշտի նախագծի մասին, չէր հիշատակել «Դինամո Արենա»-ի վիճակի մասին։

«(Նոր մարզադաշտը — հեղ.) կլինի բրիտանական ոճի: Ինչպես գիտեք, բրիտանական ոճի մարզադաշտերը վազքուղիներ չունեն, նման պահերին երկրպագուների և թիմի կապն ամենաէմոցիոնալն է։ Այս ամենն էլ ավելի է ազդում թիմի հաջողությունների վրա»,- ասել էր Կոբախիձեն։

Հունիսի 28-ի լիագումար նիստում վարչապետը հայտարարել էր, որ նոր մարզադաշտը կօգտագործվի ֆուտբոլի և ռեգբիի համար։ Վրաստանի կառավարությունը նոր մարզադաշտի կառուցումը կապել է նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման դիմումի հետ։

Առայժմ «Դինամո» մարզադաշտի ամորտիզացիայի մասին տեղեկություն չի հրապարակվել։ Մարզադաշտը վերակառուցվել է 2023 թվականի ՈւԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության համար, որը Վրաստանը համատեղ ընդունել է Ռումինիայի հետ։

Վրաստանի հավաքականը «Դինամո Արենա»-ում անցկացրեց Եվրո-2024-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ (Լյուքսեմբուրգի դեմ) և եզրափակիչ (Հունաստանի դեմ) հանդիպումները։

Պարզաբանենք, որ ամորտիզացիան՝ մաշվածքամարումը, հիմնական կապիտալի արժեքի աստիճանաբար փոխանցումն է ստացվող արդյունքին։