Կոբախիձեն կմասնակցի Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին

Վրաստանի կառավարության վարչակազմի փոխանցմամբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունիսի 11-12-ը Բեռլինում համաշխարհային առաջնորդների հետ կմասնակցի Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսին (URC2024)։

Կոնֆերանսի հիմնական նպատակն է մոբիլիզացնել միջազգային աջակցությունը պատերազմից տուժած ուկրաինական քաղաքների վերականգնման, վերակառուցման, բարեփոխումների և արդիականացման համար:

Եվրահանձնաժողովի, Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի փորձագետների գնահատականներով, հաշվի առնելով ավերածությունների մասշտաբները, որոնք արդեն հասցվել են Ուկրաինային, 10 տարում Ուկրաինան վերականգնելու համար կպահանջվի 486 միլիարդ ԱՄՆ դոլար։

URC2024-ը կենտրոնանալու է չորս թեմատիկ ոլորտների վրա, մասնավոր հատվածի մոբիլիզացում վերականգնման և տնտեսական աճի համար, սոցիալական վերականգնում, քաղաքապետարանների և մարզերի վերականգնում և Եվրամիությանն անդամակցում և բարեփոխումներ: