Վրաստանի «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարն ըննդիմությանն առաջարկել է հեռուստաբանավեճ անցկացնել: Նա Ռուսթավի 2-ի ուղիղ եթերում նշել է, որ պատրաստ է իշխող կուսակցության ու ընդդիմության բանավեճին մասնակցել: Քննարկման կոնկրետ թեմաները կլինեն ընտրական խախտումները և մանիպուլյացիան:
« Իրականում ամեն ինչ` թվերը, վիճակագրությունը խոսում են այն մասին, որ համակարգային լուրջ խախտում չի արձանագրվել: Սա ամեն կերպ հաատատվում է, իսկ նրանք փախչում են փաստից ու մանիպուլյացիաներ անում»,- հայտարարել է Կոբախիձեն:
Կոբախիձեն հավելել է, որ բանավեճի միջոցով կապացուցի, որ այն ամենը, ինչ ընդդիմությունն ասում է խախտումների մասին, մանիպուլյցիա է: