Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Ռուսթավելիի պողոտայում երեկ տեղի ունեցած «Տուն՝ դեպի Եվրոպա» հանրահավաքին և նշել, որ երկրում կա ևս երեք միլիոն մարդ, ովքեր նույնպես կողմ են եվրաինտեգրմանը, սակայն երեկ չեն գնացել հանրահավաքի։
Կոբախիձեն կրկնել է, որ հանրահավաքը կազմակերպել է «Միացյալ ազգային շարժումը», իսկ «Ամոթ է» շարժումը անվանել է ՄԱՇ-ի երիտասարդական թև, չնայած այն հանգամանքին, որ ՄԱՇ անդամներից ոչ մեկը ելույթ չի ունեցել հանրահավաքի ժամանակ։ Ըստ Կոբախիձեի, հանրահավաքի կազմակերպիչների ուղերձները Բակուրիանիի ծրագրի շարունակությունն է:
«Երեկվա հանրահավաքը, իհարկե, կազմակերպել էին «Ազգային շարժումը» և «Ամոթ է»-ն, նրա երիտասարդական թևը, և դա Բակուրիանիի ծրագրի շարունակությունն էր: Այս ծրագիրը կազմվել է Բակուրիանիում և սկսել իրագործվել, բայց այն դատապարտված է ձախողման։ Բակուրիանիի հավաքի մասնակիցները շատ լավ էին հաշվարկել, որ թեկնածուի կարգավիճակ կստանան երկու երկրները, այլ ոչ թե Վրաստանը, ինչ-ինչ պատճառներով նրանք նախապես գիտեին», -ասել է Կոբախիձեն։
Նա նշել է, որ պլանի համաձայն` պետք է հաջորդեին հանրահավաքներ, անկարգություններ, և այս ծրագրի վերջին կետը պատերազմն է։
«Բացի այդ, ցանկանում ենք հիշեցնել, որ այդ նպատակը՝ եվրաինտեգրումը, գրված է Վրաստանի Սահմանադրության մեջ։ Մենք շաբաթներ շարունակ շրջանառում ենք Սահմանադրության մեջ մեր գրած հոդվածը, որը չի քվեարկվել այս արմատական ընդդիմության ներկայացուցիչների կողմից»,- հավելել է Իրակլի Կոբախիձեն։
Կարդացեք նաև՝