
«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ խորհրդարան չի մտնում։
«Մենք դուրս ենք գալիս ռուսական ռեժիմից։ Ստեղծել ենք միջկուսակցական կոալիցիա, որը աշխատում է նախագահի հետ միասին։ Վաղը մեր արևմտյան գործընկերներին կներկայացնենք խոշոր չափերի կեղծիքների ապացույցներ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ երկուշաբթի օրը հանրահավաքի ժամանակ վրաց ժողովրդի հետ ապացույցների հիման վրա միջազգային հետաքննություն են պահանջելու։ «Մենք սկսում ենք միասնական բողոքի շարժում՝ պահանջելով նոր ընտրություններ», — հայտարարել է կոալիցիան։