Վրաստանի ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար- Գվարամիա, Մելիա, Գիրչի «Դրոա»» կուսակցությունը ներկայացրել է կուսակցական ցուցակի առաջին 20-յակը:
Ցուցակի առաջին համարը Նանա Մալաշխիան է՝ «ԵՄ դրոշով կինը», որը դարձավ 2023 թվականի մարտի արևմտամետ ցույցերի խորհրդանիշը. նա պետական աշխատող է։ Մալաշխիան Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային ծառայություններից մեկում աշխատում է որպես առաջատար մասնագետ:
Ընդդիմադիր կոալիցիայի նախընտրական ցանկը հետևյալն է.
- Նանա Մալաշխիա — Թբիլիսիի քաղաքապետարանի քաղաքային ծառայություն, առաջատար մասնագետ,
- Նիկա Մելիա — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության նախագահ, խորհրդարանի նախկին պատգամավոր,
- Զուրաբ Գիրչի Ջափարիձե — «Գիրչի — առավել ազատություն» կուսակցության հիմնադիր, խորհրդարանի նախկին պատգամավոր,
- Գիգա Լեմոնջավա — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ,
- Թենգիզ Թևզաձե — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ,
- Ցոտնե Կոբերիձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավար,
- Գիորգի Կիրթաձե — Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր;,
- Իվանե Ճկղոնիա — գործարար, «Դիստրիբյուտորների ասոցիացիայի» ղեկավար, վերջերս միացել է «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցությանը,
- Խաթունա Սամնիձե — Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր,
- Օկտայ Քազումով — գրող և թարգմանիչ,
- Մաիա Կոպալեիշվիլի — Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր,
- Բորիս (Չելե) Կղուրուա — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ,
- Անա Գոգոլաձե — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ,
- Գիորգի Բուտիկաշվիլի — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ, գիտաշխատող,
- Գիորգի Իմեդաշվիլի — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ,
- Էլենե Խոշտարիա — «Դրոա» կուսակցության հիմնադիր, նախկին պատգամավոր,
- Սոփյա Գոլեթիանի — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ,
- Մարիկա Արևաձե — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ, իրավաբան,
- Անի Քավթարաձե — «Կոալիցիա փոփոխությունների համար» կուսակցության անդամ, բժիշկ, գործարար,
- Թոռնիկե Բիկաշվիլի — Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ։
Կուսակցության ցուցակում չկա միության առաջնորդ Նիկա Գվարամիան, նա սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ կմնա կոալիցիայի առաջնորդը, կգլխավորի նախընտրական քարոզարշավը։ Քաղաքական գործիչը նաև ասել է, որ ինքը չի լինելու վարչապետի թեկնածու, իրեն չի տեսնում ապագա նախարարների կաբինետում։
Ի դեպ, սեպտեմբերի 26-ին լրանում է կուսակցությունների՝ նախընտրական ցուցակը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։