
«Ախալքալաքոբա 2024»-ը (Ախալքալաքին նվիրված տոնը) հանդիսավոր կերպով կնշվի սեպտեմբերի 5-ին։ Այս տեղեկությունը տարածել է Ախալքալաքի քաղաքապետարանը։
Միջոցառումը կսկսվի ժամը 13։00-ին, որը տեղի կունենա Ախալքալաքի կենտրոնական այգում։
Ծրագրով նախատեսված է ձեռագործ աշխատանքների և տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, տեղական ուտեստների վարպետության դասեր, համտեսում, մարզական մրցումներ, նվագախմբի և զգեստավորված կերպարների շքերթ և այլն։
Քաղաքապետարանից հայտնել են, որ միջոցառմանը մասնակցությունն անվճար է։