
Ձերբակալվել է ոստիկան, որն իրենց անչափահաս երեխայի ներկայությամբ բռնություն է գործադրել կնոջ վրա և սպառնացել սպանել, հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ հաղորդագրության` քրգործը հարուցվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի, երկրորդ մասի «բ» ենթակետով և 11-151-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով։
Տեղեկության համաձայն` դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 14-ին Թբիլիսիի բնակելի բնակարաններից մեկում։ Մեղադրյալն իր անչափահաս երեխայի ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը, քաշել մազերից ու սպառնացել սպանել։