Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը վաղը՝ փետրվարի 22-ին, կքննարկի հարսանիքների, հոբելյանական միջոցառումների, հոգեհանգստյան և այլ արարողությունների ու տոնակատարությունների անցկացման հետ կապված սահմանափակումների մեղմացման հարցը։
Նմանատիպ միջոցառումների անցկացման հետ կապված Վրաստանում առկա են սահմանափակումներ՝ ելնելով համաճարակաբանական իրավիճակից։
Տեղեկացնենք, որ այս պահին դեռևս սահմանափակումներ կան տարբեր արարողությունների և տոնակատարությունների անցկացման հարցում։ Հասարակական սննդի օբյեկտները կամ միջոցառումների անցկացման տարբեր սրահներն առաջին անգամ կարգը խախտելու համար ենթարկվում են 10 հազար լարիի ֆինանսական տույժի, սակայն երկրորդի դեպքում նշված օբյեկտները փակվում են։