
Կառավարության համակարգող խորհրդի նիստում վաղը հնարավոր է քննարկվի դպրոցներում ու մանկապարտեզներում հեռավար ուսուցման անցնելու հարցը։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին կառավարության նիստից հետո ասել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին։
«Վաղը Համակարգող խորհրդի նիստ է լինելու, և եթե համաճարակաբանները կոչ անեն անցնել հեռավար ուսուցման, ապա այդ հարցը կքննարկվի»,- ասել է առողջապահության նախարարը։
Հիշեցնենք՝ Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 150 նոր դեպք, ապաքինվել է 8 503 քաղաքացի։