Երևանում կքննարկվեն արբիտրաժի ոլորտում Վրաստան-Հայաստան համագործակցության հեռանկարները:
Ինչպես տեղեկացնում են Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատից, հունիսի 27-ին Վրաստանի միջազգային արբիտրաժային կենտրոնը (GIAC) YE (Ernst & Young) խորհրդաժողով կանցկացնի Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Վրաստան-Հայաստան արբիտրաժային պրակտիկայի հեռանկարները թեմայով:
Նշվում է, որ ժողովին կներգրավվեն ինչպես գործարարներ, այնպես էլ փորձագետներ:
Համաժողովը կբացի Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիքովանին:
«Այս իրադարձությունը հատկապես կարևոր է մեզ համար, քանի որ մենք հաճախ ենք նշում, որ աշխատում ենք Վրաստանն արբիտրաժի տարածաշրջանային կենտրոն դարձնելու ուղղությամբ: Հետևաբար, անհրաժեշտ է շփվել տարածաշրջանի այլ երկրների գործարարների հետ: Մենք ուրախ ենք, որ մի շարք երկրների գործարար ոլորտի ներկայացուցիչներ պատրաստ են մասնակցել միջոցառմանը», — ասել է Վրաստանի միջազգային արբիտրաժի կենտրոնի գլխավոր քարտուղար Բեքա Ինջիան: