
«Միացյալ ազգային շարժման» շրջանային կազմակերպությունների ղեկավար Դավիթ Կիրկիտաձեին Գուրջաանիի քաղաքային դատարանը նախնական կալանքի է ենթարկել:
Դատարանը լիովին բավարարել է դատախազի պահանջը, ով որպես խափանման միջոց է պահանջել կալանքը:
Կիրկիտաձեն մեղադրվում է Վրաստանի ՔՕ 353 հոդվածով: Նա նախագահի երդմնակալության օրը Վելիսցիխե գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն է կիրառել։
Կիրկիտաձեն ձերբակալվել է դեկտեմբերի 17-ին: