
Առատ ձյան տեղումների պատճառով կինը չի կարողացել ժամանակին հասնել կլինիկա, ծննդաբերել է կլինիկայի բակում` մեքենայում, փոխանցում է Քութայիսիի «Բոմոնդ» կլինիկան։
Ըստ տեղեկության՝ թե՛ մայրը, թե՛ նորածինը իրենց լավ են զգում։
«Ծննդկանը Մարտվիլիից հիվանդանոց է եկել ուշացումով, ինչի պատճառով նրան չեն հասցրել տեղափոխել ծննդատուն, և ծննդաբերությունը տեղի է ունեցել մեքենայում»,- ասել է կլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Թեոնա Լորթքիփանիձեն։