
Վրացի լեգենդար երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն իր հոբելյանական համերգի ողջ հասույթը ծախսել է Ուկրաինայի զինված ուժերին օգնելու համար։
Հուլիսի 19-ին Բաթումիում կայացել է համերգ՝ ի պատիվ Կիկաբիձեի ծննդյան 84-ամյակի։ Բարեգործական շոուն նվիրված էր Ուկրաինային։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Կիկաբիձեն արդեն իսկ զինվորականների համար նախատեսված ավտոմեքենա է նվիրել Ուկրաինաjին։