
Վրաստանում Ուկրաինայի դեսպանությունը շնորհավորում է վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում ասվում է՝ դարեր շարունակ Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդները անձնուրաց պայքարել են ազատության, ինքնիշխանության և անկախության համար՝ մշտապես օգնելով միմյանց:
«Մենք անկեղծորեն շնորհավորում ենք մեր բարեկամ Վրաստանին և եղբայրական վրաց ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Համոզված ենք, որ համատեղ ջանքերով անտարակույս կհաղթենք մեր ընդհանուր թշնամուն՝ ֆաշիստական Ռուսաստանին, լիովին կվերականգնենք Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու կշարունակենք կառուցել մեր ապագան եվրոպական ժողովուրդների միասնական ընտանիքում։ Վրաստանին և վրաց ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում, երջանկություն, ազգայնականություն և ներդաշնակություն: Միասին դեպի հաղթանակ»,- գրված է շնորհավորական նամակում:
Այսօր Վրաստանը նշում է առաջին հանրապետության անկախության օրը։
1918 թվականի մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը Թբիլիսիում ընդունեց Պետական անկախության ակտը և անկախություն հռչակեց Ռուսական կայսրությունից։
Խորհրդային օկուպացիայի և անեքսիայի պատճառով, սակայն, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ 3 տարուց էլ քիչ անց։