
Ռուսաստանի քննչական կոմիտեն Վրաստանով է սկսում այն երկրների ցանկը, որոնց մարտիկները քրեական պատասխանատվության կենթարկվեն Ուկրաինային աջակցելու նպատակով պատերազմին մասնակցելու համար։
RadioTavisupleba-ի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն, այսօր՝ հունիսի 29-ին, կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Ուկրաինայից չվերահսկվող Դոնեցկ քաղաքում։
Տեղեկության համաձայն, քրեական հետապնդում է իրականացվում 33 երկիր ներկայացնող 160 օտարերկրացու նկատմամբ։
Ի դեպ, Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվում են վրացի կամավորների տարբեր խմբեր: Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, Ուկրաինայի կողմից կռվող 47 վրացի մարտիկ է զոհվել: