Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Ուկրաինայի կառավարական կայքերի վրա կիբերհարձակումը։ Գործակալությունը կարճ հայտարարություն է տարածել Twitter-ում։
«Վրաստանը կտրականապես դատապարտում է Ուկրաինայի և նրա կառավարության դեմ կիբերհարձակումները, նման գործողությունները լիովին անընդունելի են և հիմք են ստեղծում իրավիճակի հետագա սրման համար։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Ուկրաինային»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։
Կիևի տվյալներով՝ ուրբաթ օրը կիբերհարձակման թիրախ են դարձել ավելի քան 70 կենտրոնական և տարածաշրջանային կառավարական գերատեսչությունների կայքեր։ Կայքերի մեծ մասի հասանելիությունը վերականգնվել է հարձակումից մի քանի ժամվա ընթացքում: Նույն օրը ուկրաինացի պաշտոնյաները հայտարարեցին, որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել Ռուսաստանը: