«Ցանկացած երկրի համար, ցավոք, կիբերհանցագործությունը դարձել է 21-րդ դարի ամենադժվար մարտահրավերներից մեկը։ Նման հանցագործությունների դեպքում անհրաժեշտ է մանրամասն հետաքննություն՝ ավելի ամբողջական պատկերացում կազմելու համար», — այս մասին TV Pirveli-ի վրա հնարավոր կիբերհարձակման մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Մամուկա Բախտաձեն նշել է, որ ներքին գործերի նախարարության փորձագետները հետաքննություն են իրականացնում: Սակայն, այս հարցում կարևոր է օգտագործել նաև այլ երկրների փորձը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին վրաստանյան TV Pirveli հեռուստաընկերության վրա կիբերհարձակում է իրականացվել: Այս մասին հեռուստաընկերությունը հայտարարություն էր տարածել: