Քվեմո Քարթլիի շրջանում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել բազմամարդ միջոցառումները, այդ թվում՝ Նովրուզ Բայրամի տոնակատարությունը, որը նշվում է մարտի 19-21-ը: Այս մասին հաղորդվում է Քվեմո-Քարթլիի մարզպետարանի աշխատակազմից:
«Համաձայն Կառավարության միջգերատեսչական համակարգման խորհրդի առաջարկության՝ Գարդաբանիի շրջանի տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար քաղաքացիների ընդունելությունը դադարեցվել է: Դադարեցվել են նաև բազմամարդ միջոցառումները, ներառյալ Նովրուզ Բայրամի տոնակատարությունը, որն ավանդաբար նշվել է ամբողջ ամսվա ընթացքում», — ասվում է մարզպետարանի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ բնակչությունը կարող է ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկատվությունը` կապ հաստատելով պետական հիմնարկների տեղեկատվական գործակալությունների հետ: