«Չնայած Վրաստանում նորածինների սեռերի հարաբերակցության նվազման միտմանը, շատերը շարունակում են նախապատվություն տալ տղա երեխա ունենալուն», — այս մասին ասված է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) գրասենյակի և Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի (ISET) կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներում, որը վերաբերում է սոցիալական և տնտեսական քաղաքականության ազդեցությանը տղա երեխային նախապատվություն տալու և Վրաստանում գենդերային հավասարության խնդիրներին:
Հետազոտությունն անցկացվել է չորս մարզերում՝ Կախեթի, Քվեմո Քարթլի, Սամցխե-Ջավախեթի և Սամեգրելո-Զեմո Սվանեթի:
Ինչպես նշվել է ուսումնասիրության արդյունքներում, սեռի ընտրության պրակտիկան նախկինում ավելի է տարածված եղել և այժմ նվազել է, բայց արդյունքները տարբերվում են ըստ տարածաշրջանի: Քվեմո Քարթլիում և Սամցխե-Ջավախեթիում գենդերային սեռի ընտրությունը չի ընկալվում որպես վնասակար պրակտիկա և ազգանունը շարունակելու համար որդի ունենալն առաջնահերթություն է: Կախեթիում և Սամեգրելո-Զեմո Սվանեթիում բացասական վերաբերմունք է գրանցվում՝ գենդերային ընտրության պրակտիկայի նկատմամբ: