
Քվեմո Քարթլիում սահմանափակ կարողություններ ունեցող երեխայի նկատմամբ սեռական բռնության դեպք է բացահայտվել
Վրաստանում հաշմանդամություն ունեցող երեխայի նկատմամբ սեռական բռնության գործով միջին տարիքի տղամարդ է ձերբակալվել:
Առկա տեղեկությունների համաձայն, մեղադրյալը մեքենայի վարորդն է, որն ապահովում էր հաշմանդամություն ունեցող երեխաների տեղափոխումը Քվեմո Քարթլիի ուսումնական հաստատություններից մեկը, այդ թվում՝ տուժածին։
Տվյալների համաձայն, երեխան դեպքի մասին պատմել է ծնողին, վերջինս կապ է հաստատել իրավապահ մարմինների հետ, որից հետո մեղադրյալի մեքենայում տեղադրվել է թաքնված տեսախցիկ, և կոնկրետ ապացույցների հիման վրա տղամարդը ձերբակալվել է։