Քվեմո Քարթլիի մարզում, Դմանիսիի մունիցիպալիտետում նոր հանգստի գոտի է կառուցվել. այս տեղեկությունը տարածել է Քվեմո Քարթլիի պետական հանձնակատարի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Իլիա Բեգիաշվիլիի և Դմանիսիի քաղաքապետարանի քաղաքապետ Կոբա Մուրադաշվիլիի հետ միասին զննել է Դմանիսիի մունիցիպալիտետի նորակառույց հրապարակը և հանդիպել բնակիչների հետ։
Հրապարակի կառուցման աշխատանքները ֆինանսավորվել են ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական բյուջեից, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան կես միլիոն լարի։