Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը (TI) պահանջում է դադարեցնել քվեարկությունը Մառնեուլի 13-րդ ընտրատեղամասում (Քվեմո Քարթլիի շրջան): Կազմակերպությունը կասկածում է, որ ընտրատեղամասը փորձել է օգտագործել քվեարկության արդյունքները կեղծելու այսպես կոչված «կարուսել» մեթոդը:
Կազմակերպության ղեկավար Էկա Գիգաուրիի հաղորդմամբ՝ իրեն տեղեկացրել են, որ միևնույն անձը հինգ անգամ քվեարկել է այս ընտրատեղամասում, իսկ «Ուսանողների արհմիության» դիտորդ Թոֆիկ Ակբերովը քվեարկել է երկու անգամ՝ թեև, առհասարակ, որպես ընտրող գրանցված չի եղել: Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է, որ այլ քաղաքացիներ էլ են եղել, ովքեր քվեարկել են մեկից ավելի անգամ:
Գիգաուրին ասել է նաև, որ այս տեղամասում վիրավորել են դիտորդին, տեղամասի շենքում և դրա հարևանությամբ՝ հավաքվել է մինչև 50 մարդ, ինչը վտանգավոր և լարված իրավիճակ է ստեղծվել:
Ինչպես մյուս դիտորդական կազմակերպությունները, այնպես էլ TI-ն հայտնում է 100 մետր հեռավորության կանոնի խախտման մասին: Ըստ Գիգաուրիի, այս խախտումը գրանցվել է գրեթե բոլոր այն տարածքներում, որտեղ կազմակերպությունը դիտորդներ ունի: Նա նշել, որ այս դեպքում դիտորդները ոստիկանություն են կանչել, որից հետո, որպես կանոն, խնդիրը լուծվել է:
Այլ խախտումներից TI-ը հայտնում է.
- կաշառքի մեկ դեպք,
- դիտորդների վրա ճնշման երկու դեպք,
- քվեարկության գաղտնիության խախտման երեք դեպք: