Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ևս կատարել է իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլին։
Ընտրությունը կատարելուց հետո Մարգվելաշվիլին լրագրողների հետ զրույցում ասել է, թե քվեարկել է Թբիլիսիում թալանի ու կոռուպցիայի դադարեցման օգտին:
Մարգվելաշվիլիի խոսքով՝ ինքը քվեարկել է «ընդդիմադիր փոփոխությունների» օգտին։
Նա քաղաքացիներին կոչ է արել մասնակցել ընտրություններին։
«Ովքեր չեն գնացել քվեարկության, նորից եմ ուզում ասել՝ դրսում անձրև չի գալիս, հրաշալի եղանակ է, տաք։ Եկե՛ք, հայտնե՛ք ձեր քաղաքացիական դիրքորոշումը։ Ընտրատեղամասերում լավ միջավայրը է, եկեք քվեարկեք»,- ասել է Մարգվելաշվիլին։
Նա նաև ասել է, թե հավատում է, որ այն մարդիկ, ովքեր երկրի ու ազգի առաջ երդվել են, որ ամեն ինչ անելու են այս երկրի ամբողջականության համար՝ լինի այդ երդումը 5 տարի առաջ, 10 տարի առաջ, թե 15 տարի առաջ՝ վավեր են։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր