
«Գիտեմ, որ կարգ եմ խախտում, բայց կասեմ՝ քվեարկել եմ իմ և իմ կուսակցության՝ Գիրչիի օգտին», — ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասել է նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն:
Հիշեցնենք՝ Ջափարիձեն սկանդալային այն թեկնածուն է, որը քարոզում է մարիխուանայի և մարմնավաճառության օրինականացում, օրեր առաջ այսպես կոչված՝ մարիխուանայի փառատոն կազմակերպելու ընթացքում ոստիկանությունը նրան բերման էր ենթարկել: