
«Այսօր կատարել եմ իմ սկզբունքային ընտրությունը: Քվեարկել եմ չարի և բռնության դեմ», – նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո ասել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:
Կալաձեի կարծիքով, կտրականապես անընդունելի է հասարակությանը մասերի բաժանելը և ժողովրդի կարծիքին միջամտելը, ինչն ըստ նրա՝ եղել է տարիներ շարունակ:
«Այսօրվա կարևորագույն խնդիրը խաղաղության, կայունության, երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի ապահովումն է: Մենք պետք է միավորենք Վրաստանը: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր բնակչությունը երկրում մնա», – ասել է Կալաձեն: