
Հնդկական City Construction ընկերությունը, որը Քութայիսիում արդեն իրականացնում է տարբեր խոշոր ներդրումներ, քաղաքին դրոշ է նվիրել, որի կայանն արդեն բերվել է Քութայիսի: Դրոշը կտեղակայվի քաղաքի մուտքերից մեկում:
Դրոշի բարձրությունը կազմում է 46,5 մետր, այն կդառնա ամենաբարձր դրոշը ողջ Վրաստանում:
Քութայիսիի քաղաքապետ Գիորգի Ճիղվարիան նվերի համար շնորհակալություն է հայտնել գործարարներին և հուշանվերներ փոխանցել: Տեղեկատվությունը տարածում է Քութայիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: