
Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի տվյալներով՝ 2023 թվականի հունիսից Wizz Air-ը Քութայիսիի միջազգային օդանավակայանից թռիչքներ կիրականացնի 5 նոր ուղղություններով՝ Բրյուսել, Մադրիդ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ և Պոզնան:
«Մենք՝ որպես Քութաիսիի միջազգային օդանավակայանի շահագործող ընկերություն, հաջողությամբ ավարտել ենք բանակցությունները ռազմավարական գործընկերոջ հետ, որի արդյունքում Wizz Air-ը 2023 թվականի հունիսից կվերադարձնի Քութաիսիի միջազգային օդանավակայանում տեղակայված երրորդ օդանավը և կսկսի ուղիղ կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի 5 նոր եվրոպական ուղղություններ», — նշել են օդանավակայանի ասոցիացիայից։
Ըստ նրանց՝ Քութայիսիի միջազգային օդանավակայանից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն բոլոր 5 ուղղություններով շաբաթական երկու հաճախականությամբ: