Քութայիսիի միջազգային օդանավակայանը մայիսին ռեկորդային թվով ուղևորներ է ունեցել։ Մայիսին Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութայիսիի միջազգային օդանավակայանից օգտվել է 126 հազար 864 ուղևոր, այն դեպքում, երբ նախքան համաճարակը՝ 2019 թ. մայիսին օդանավակայանը սպասարկել է 64 հազար 745 ուղևորի։
Այս տվյալները հայտնել է Վրաստանի օդանավակայանների միությունը։
Տեղեկության համաձայն՝ բացի ուղևորահոսքից, իր պատմական առավելագույնին է հասել նաև Քութայիսիի միջազգային օդանավակայանից թռիչքների թիվը։ Մինչ համաճարակը՝ 2019 թվականի մայիսին իրականացվել է 210 չվերթ, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում թռիչքների թիվը կազմել է 378` աճելով 80 տոկոսով: