
Վրաստանում Քութայիսի քաղաքի «Հուալինգ» (Hualing) ազատ արդյունաբերական գոտին կընդլայնվի ևս 22 հեկտարով, որից հետո դրա ընդհանուր տարածքը կկազմի 58 հեկտար, այսօր հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ասել է, որ ազատ արդյունաբերական գոտու ընդլայնումը «Հուալինգ»-ին կօգնի լրացուցիչ ներդրումներ կատարել և ավելի շատ մարդկանց աշխատանքի տեղավորել։
«Ընկերությունը պարտավորվում է առաջիկա տարիներին մի քանի միլիոնի չափով լրացուցիչ ներդրումներ կատարել ենթակառուցվածքների զարգացման և հարյուրավոր մարդկանց զբաղվածության խթանման համար», — ասել է Դավիթաշվիլին։
Ազատ արդյունաբերական «Հուալինգ» գոտին Քութաիսիում գործում է 2015 թվականի հոկտեմբերի 1-ից։