
Քութայիսիի միջազգային օդանավակայանը, որը ժամանակավոր փակվել էր հորդառատ անձրևի հետևանքով ծագած խնդիրների պատճառով, վերսկսել է աշխատանքը։ Հուլիսի 11-ի գիշերը, ժամը 04:00-ին իրականացվել են թռիչքներ դեպի Դորտմունդ և Բարսելոնա։
Օդանավակայանի վարչակազմի հաղորդմամբ՝ համապատասխան ծառայություններն աշխատել են օպերատիվ կերպով, և օդանավակայանը բացվել է նախատեսվածից (07:00) երեք ժամ շուտ:
Հուլիսի 10-ի երեկոյան Քութայիսիի օդանավակայանը հեղեղվել էր հորդառատ անձրևից։ Առաստաղի բեկորն ընկել էր թռիչքուղու սրահ. չվերթերը չեղարկվել և հետաձգվել էին օդանավակայանում ծագած խնդիրների պատճառով։
Մոսկվա-Քութայիսի առաջին չվերթը նախատեսվում էր իրականացնել հուլիսի 10-ին։ Ռուսական Red Wings ավիաընկերության ինքնաթիռը Քութայիսիի միջազգային օդանավակայանում պետք է վայրէջք կատարեր ժամը 23:40-ին, սակայն չվերթը հետաձգվեց։