Օգոստոսի 4-ից Քութայիսիի օդանավակայանից Բելգիայի մայրաքաղաքի ուղղությամբ «ՎիզԷյր» ավիափոխադրողն ուղիղ չվերթներ կիրականացնի: Այս մասին հայտնում են Քութայիսիի օդանավակայանից:
Նշենք, որ այս տարվա փետրվարին Վրաստանի վարչապետը հայտարարել էր Քութայիսիի օդանավակայանից նոր չվերթների մեկնարկի մասին: Մասնավորապես, խոսքը եվրոպական 7 ուղղությունների մասին է: Դրանք են. Էյնդհովեն (Ամստերդամ), Շառլերուա, Բրյուսել, Տալին, Կոպենհագեն, Բար և Բազել: Չվերթները կմեկնարկեն օգոստոսից:
Նշենք նաև, որ հունգարական «Վեզէյր» ավիաընկերությունը Քութայիսիի օդանավակայանից դեպի Եվրոպա 22 ուղղություններով չվերթներ է իրականացնում: