Քութաիսիում բողոքում են Իվանիշվիլիի հայտարարության դեմ

«Ներողությո՞ւն, ոչ և երբեք» խորագրով բողոքի ցույց է տեղի ունենում Քութաիսիում՝ Մեսխիշվիլիի անվան թատրոնի մոտ։ Ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարության դեմ։

Ցուցարարներն Իվանիշվիլիի ուղերձներն անվանում են կապիտուլյատիվ և ասում, որ «Վրացական երազանք»-ի անդամները պետք է ներողություն խնդրեն «իրենց առաջնորդի ռուսական նարատիվների համար»։

«Այսօր օլիգարխներն անում են այն, ինչ չկարողացավ անել Ռուսաստանը 2008 թվականին»,- հայտարարում են ցուցարարները։

Նշենք, որ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին Գորիում իր ելույթի ժամանակ խոսել է օգոստոսյան պատերազմի և տարածքային ամբողջականության մասին։ Այս համատեքստում նա 2008-ի պատերազմի համար կրկին մեղադրել է ոչ թե Ռուսաստանին այլ նախկին իշխանություններին։

Իվանիշվիլիի պնդմամբ՝ օգոստոսյան պատերազմը «դրսից ծրագրված սադրանք է եղել», որի «ոգեշնչողը», ըստ նրա, նախկին իշխանությունն է։