Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամրջի ապամոնտաժման պատճառով գիշերը ժամանակավորապես կսահմանափակվի Քուռ գետի աջ ափի ճանապարհային երթևեկությունը, հայտարարում է Թբիլիսիի Քաղաքապետարանը:
«Գիշերը ժամանակավորապես կսահմանափակվի Քուռ գետի աջ ափի ճանապարհային երթևեկությունը:
Արդարադատության տան դիմացի հետիոտնային կամրջի ապամոնտաժման պատճառով ժամանակավորապես կսահմանափակվի ճանապարհային երթևեկությունը Քուռ գետի աջ ափին։
Երթևեկության սահմանափակումները կգործեն օգոստոսի 12-ից օգոստոսի 15-ը՝ ժամը 00:00-ից մինչև 05:00-ը։ Այսօր գիշեր ճանապարհը փակվելու է Գալակտիոնի կամրջից Բարաթաշվիլի կամրջի ուղղությամբ։
Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ նախատեսվում է ապամոնտաժել Թբիլիսիի Արդարադատության տան մոտ գտնվող հետիոտնային կամուրջը, ինչպես նաև բացառել դրա վերանորոգումը՝ կամրջի վիճակի և ֆինանսական մեծ միջոցների անհրաժեշտության պատճառով: