«Քրիստիս» աճուրդում վրացատառ ձեռագիր է վաճառվում

Լոնդոնի «Քրիստիս» աճուրդում վաճառվում է վրացի վանական և գիտնական Իոանե Զոսիմեի վրացատառ ձեռագիրը: Ըստ աճուրդի՝ ձեռագրի գինը 1-1,5 մլն ֆունտ ստերլինգ է։

Աճուրդի տան տեղեկություններով՝ Զոսիմեն ձեռագիրը ստեղծել է 979 թվականին: Վերջինս վաճառվում է Մարտին Շոեի հավաքածուից։

Ձեռագրի էջերին պահպանվել են նաև 5-7-րդ դարերում ստեղծված պաղեստինա-արամեական գրի պատառիկներ:

Հայտնի է, որ աճուրդը կմեկնարկի Թբիլիսիի ժամանակով 17:00-ին։