Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 484 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 110 168-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 699 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 981 531 մարդ։
Վարակից մահացել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 14 840:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 23.87%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 16.51%, վերջին 7 օրվանը՝ 20.58%: