Վրաստանում գրանցված կորոնավարակի 535 նոր դեպքերի 37 %-ը Թբիլիսիում է` վկայում են կառավարության նոր տվյալները:
Մայրաքաղաքում կորոնայի 201 նոր դեպք կա, 2-րդ տեղում Իմերեթին է` 101 դեպքով: Մնացած շրջաններում պատկերն այսպիսին է.
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի – 42
- Շիդա-Քարթլի – 40
- Կախեթի– 36
- Քվեմո-Քարթլի– 36
- Գուրիա – 32
- Աջարիա – 28
- Մցխեթա-Մթիանեթի – 10
- Սամցխե-Ջավախք – 6
- Քվեմո-Սվանեթի – 3
429 հիվանդի վիճակ գնահատվում է ծանր, 110-ին արհեստական շնչառության սարք է միացված: Վրաստանում կորոնավարակի առաջին դեպքը հաստատվեց 2020-ի փետրվարի 26-ին: Այդ օրվանից լաբորատոր հաստատվել է 265 200 դեպք, որոնցից 257 441-ն ապաքինվել է, 3 343-ը` մահացել: