
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր կառավարության նիստից առաջ խոսել է Էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի հրաժարականի մասին՝ նշելով, որ կադրային փոփոխությունը եղել է իր սեփական որոշումը:
Վարչապետի խոսքով որոշումն ընդունել է Քոբուլիայի հետ զրույցից հետո:
«Քոբուլիայի անցած ճանապարհը, մասնագիտական առաջխաղացումը վառ օրինակ է, թե ինչպիսի իրավասությունների տեր մարդ է: Նա ունի կարևոր գիտելիքներ, որոնք օգտագործեց այն ծրագրերի նախապատրաստման համար, որոնք այժմ Էկոնոմիկայի նախարարությունում են: Համոզված եմ՝ նա ապագայում նույնպես մեզ անհրաժեշտ կլինի»,- հայտարարել է Բախտաձեն:
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է մամուլում շրջանառվող այլ կադրային փոփոխությունների մասին լուրերին և հայտարարել է, որ այս փուլում կադրային այլ փոփոխություն չի նախատեսվում, սակայն, եթե «որևէ նախարար տեմպից հետ մնա, որոշումը չի ուշանա»: