Վրաստանի Աջարիայի մարզի Քոբուլեթի քաղաքում ծովում անհետացած աղջկա են փնտրում, գրում է տեղական TV25.GE լրատվականը:
Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ Կինտրիշ գետի և ծովի միախառնման հատվածում։ Տեղեկության համաձայն, երկու աղջիկ մտել են ջուրը շանը փրկելու համար, որոնցից մեկը ողջ է մնացել, իսկ մյուսը չի կարողացել դուրս գալ ծովից։
TV25.GE-ի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքներին ներգրավված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքը հետաքննվում է Քաղաքացիական օրենսգրքի 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել):