Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Աջարիայի ոստիկանական վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դիտավորյալ սպանության կասկածանքով ձերբակալել են նախկինում բազմիցս դատապարտված, 1974 թ.-ին ծնված Գ. Ջ.-ին:
Ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ` այս հանցագործությունը պատժվում է 10-ից 15 տարի ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն այս տարվա օգոստոսի 4-ին վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ է հասցրել 1964 թվականին ծնված Ա. Բ.-ին։
Խոսքը երթուղայինի և տաքսու վարորդների միջև տեղի ունեցած միջադեպի մասին է։ Տաքսու վարորդը երթուղայինի վարորդին հասցրել է մահացու մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով նա տեղում մահացել է։
Դիտավորյալ սպանության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով։