
Քոբուլեթիում «Վրաստանի բանկի» հարակից տարածքում կողոպտել են ինկասատորի: Առկա տեղեկատվության համաձայն՝ գողացել են 75 հազար լարի:
Ականատեսների խոսքով՝ ինկասատորին կողոպտել է մեկ անձ, այն ժամանակ երբ նա գումարը հանել է ապարատից: Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳ նախարարությունից, սկսվել է հետաքննություն Վրաստանի ՔՕ 178-րդ հոդվածով: