
Երկու շաբաթ հոսպիտալացումից հետո մահացել է Քոբուլեթիի սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավոր, «Վրացական երազանքը» ներկայացնող Մալխազ Ռոմանաձեն: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
56-ամյա տղամարդը նաև Քոբուլեթիի կենտրոնական շուկայի տնօրենն էր: Սկզբում նա բուժումը տանն է իրականացրել, բարդությունների պատճառով հոսպիտալացվել է, վերջին երկու օրվա ընթացքում նրան արհեստական շնչառության սարք էր միացված:
Հիշեցնենք` Վրաստանում այսօրվա դրությամբ ընդհանուր 189 726 վարակի դեպք է գրանցվել, որոնցից 158 183-ն արդեն ապաքինվել են, 1790-ը՝ մահացել: Սեպտեմբերին երկրում համաճարակային իրավիճակը սկսեց վատթարանալ, նոյեմբերին հիվանդությունների օրական ցուցանիշը հասավ 4 հազարի: Վարակաբաններն ասում են՝ երկիրն անցնում է համաճարակի երկրորդ փուլով, որը հնարավոր կլինի հաղթահարել մի քանի շաբաթում: