
Քոբուլեթիի մայրուղու Չաքվիի հատվածում առավոտյան բախվել են բեռնատար և թեթև մարդատար ավտոմեքենաները։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադները ավտոմեքենայի երկու ուղևորների հայտնաբերել են մահացած։
Շտապ օգնության ծառայության փոխանցմամբ՝ վերջիններս այրվել են։ Բեռնատարի վարորդը հրաժարվել է բուժօգնությունից։
Ականատեսների վկայությամբ՝ դեպքի վայրում պայթյուն է եղել։
Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը նախատեսում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։