
Կրթության փոխնախարար Նաթիա Զեդգինիձեի հայտարարությամբ, դպրոցներում ավարտական քննությունների չեղարկման մասին օրինագիծը երրորդ ընթերցմամբ նորից քվեարկության կդրվի:
Զեդգինիձեի խոսքով օրինագծի քննարկումն արագացված կարգով տեղի կունենա:
«Խորհրդարանի հաստատված կանոնակարգով, հնարավոր է հարցին անդրադառնալ նաև մոտակա օրերին: Օրինագիծը ընդհանուր կրթության մասին Վրաստանի օրենքում փոփոխություններ մտցնելու մասին է, որը ենթադրում է դպրոցի ավարտական քննությունների չեղարկում: Այդ պատճառով մոտակա օրերին հարցը նորից քվեարկության կդրվի»,- հայտարարել է նախարարի տեղակալը:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանն այսօր մերժեց կառավարության կողմից երրորդ ընթերցմանը ներկայացված օրենսդրական հիշյալ նախաձեռնությունը։