Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) ղեկավար Սոփո Գորգոձեն լքում է պաշտոնը:
Ըստ տեղեկության՝ Գորգոձեն խնդրել է 2024 թվականի հունվարի 1-ից իրեն պաշտոնանկ անել: Գորգոձեն NAEC-ի տնօրեն է նշանակվել 2018 թվականին:
Netgazeti.ge լրատվականի փոխանցմամբ՝ NAEC-ը կտրականապես հերքում է տեղեկությունը, թե Գորգոձեի հրաժարականը կապված է աշակերտների գնահատման միջազգային ծրագիր PISA-ի ուսումնասիրությունների հետ։
Ի դեպ, ըստ PISA-ի՝ Վրաստանում աշակերտների շրջանում մաթեմատիկայի և ընթերցանության/կարդալու ըմբռնման ցուցանիշը նվազել է: 2022 թվականի հարցման արդյունքում վրացի աշակերտների արդյունքները մաթեմատիկայի ոլորտում վատթարացել է 8 միավորով, ընթերցանության/կարդալու ըմբռնման ոլորտում՝ 6 միավորով:
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) փոխնախարար Թամար Մախարաշվիլիի խոսքով, ԿԳՆ-ն ուրախ չէ, որ PISA-ի տվյալները չեն բարելավվել, բայց տվյալները չեն էլ վատթարացել: Նրա խոսքով, բազմաթիվ երկրներում վատթարացել են տվյալները, նրանց վրա ազդել է կորոնավիրուսը։