
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետաքննչական գործողությունների արդյունքում, մեծ քանակությամբ կեղծ թղթադրամներ իրացնելու փաստով երկու անձ են ձերբակալել:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Թուրքիայի Հանրապետությունից ներմուծել և Աջարիայի Հանրապետությունում իրացրել են 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ:
Անցկացրած հետաքննչական գործողությունների արդյունքում առգրավվել է 10 000 ԱՄՆ դոլարի կեղծ թղթադրամներ:
Հանցանքը ենթադրում է 7-10 տարվա ազատազրկում: