Վրաստանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհրդի նիստի ավարտից հետո երկրի Էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան խոսել է սահմանափակումների վերացման մասին: Ըստ նրա՝ խորհուրդը քննարկում է Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի քաղաքներում տրանսպորտի աշխատանքի փետրվարի 15-ից (մարտի մեկի փոխարեն) վերականգնելու հարցը:
«Եթե մինչև փետրվարի 15-ը չհաջողվի բացել շուկաները, ապա այդ օրը հաստատ կբացենք, քննարկում ենք նաև բացել դպրոցներն ու վերագործարկել տրանսպորտը»,- ասել է Թուրնավան:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում քաղաքացիները մշտական բողոքի ակցիաներ են սկսել, ամենօրյա ռեժիմով տարբեր ոլորտի ներկայացուցիչներ տարբեր սահմանափակումներ վերացնելու նպատակով ակցիաներ են կազմակերպում: Այսօր, օրինակ, ռեստորանային ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, որպես բողոքի նշան դադարեցրել են «տուն տանելու» ու առաքման ծառայությունները ևս:
Քաղաքի կենտրոնում էլ, աշխատանքային պայմանները բոլոքարկում են առաքման ծառայությունների աշխատակիցները: