
Սոցցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհետացումը հասարակական դաշտից։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները նրան թույլ չեն տալիս դուրս գալ երկրից։
Հատկանշական է, որ դեռ պաշտոնական տեղեկություն չկա:
Ղարիբաշվիլին ժամանակին Բիձինա Իվանիշվիլիի ամենամտերիմ մարդկանցից էր, սակայն անցյալ տարվա հունվարին նա հայտարարեց վարչապետի պաշտոնից իր հրաժարականի մասին՝ Իվանիշվիլիի քաղաքականություն վերադարձից հետո: Կոբախիձեն դարձավ վարչապետ, իսկ Ղարիբաշվիլին ստանձնեց կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ կուսակցության «պատվավոր» նախագահ դարձավ անձամբ Իվանիշվիլին։
Անցած տարեվերջին տեղեկություն տարածվեց, որ Ղարիբաշվիլին հեռանում է «Վրացական երազանք»-ից։ Կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերին, հրապարակվեցին նրա լուսանկարները հիվանդանոցում։ Նա ասաց, որ մարզումների ժամանակ վնասել է ուսը, բայց հասարակության շրջանում լուրեր տարածվեցին, որ իրականում նրան ծեծի են ենթարկել կուսակիցները։ Այս լուրերը հերքեցին «Վրացական երազանք»-ը և անձամբ Ղարիբաշվիլին։